Թեհրանում անցկացվել է դեկտեմբերի 30-ի իրադարձություններին նվիրված միջոցառում
https://parstoday.ir/hy/news/iran-i160176-Թեհրանում_անցկացվել_է_դեկտեմբերի_30_ի_իրադարձություններին_նվիրված_միջոցառում
Թեհրանի Իմամ Հոսեյնի հրապարակում այսօր տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ի իրադարձություններին նվիրված միջոցառում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 30, 2021 18:25 Asia/Tehran

Թեհրանի Իմամ Հոսեյնի հրապարակում այսօր տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ի իրադարձություններին նվիրված միջոցառում:

Iran Press-ի հաղորդմամբ՝ ԻՀՊԿ-ում գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Հոջաթոլեսլամ  Աբդուլլա Հաջի Սադեղին, միջոցառման ժամանակ հայտարարել է. «Երկու բարիք՝ խելամիտ ու խիզախ ղեկավարություն և վիլայաթին հետևող մարդկանց շնորհիվ, թշնամու սադրանքները վերածվեցին հնարավորության»:

Նա հավելել է. «Դիմադրությունն այսօր դուրս է եկել Իրանի սահմաններից և հասել Եմեն, Իրաք, Սիրիա և Լիբանան, իսկ թշնամին կործանման եզրին է»:

Հաջի Սադեղին հավելել է. «Սիոնիստական ​​ռեժիմն իր շուրջը պատ է կառուցել և չի կարող դիմակայել Դիմադրության հրթիռներին»:

Միջոցառման մասնակիցները կրել են դրոշներ  և հեղափոխության գերագույն առաջնորդի ու նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի լուսանկարները։

Թեհրան նահանգի 40 շրջաններում այսօր տեղի են ունեցել դեկտեմբերի 30-ի իրադարձություններին նվիրված արարողություններ: