Թեհրանում սգում են գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակությունը
Հունվար 03, 2022 08:35 Asia/Tehran
Հունվարի 3-ին Բաղդադի օդնավակայանի մերձակայքում ամերիկյան օդուժի իրականացրած ավիահարձակման հետևանքով ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Սոլեյմանիի նահատակության երկրորդ տարելիցն է:
Գեներալ Սոլեյմանիի նահատակության օրը համընկել է Ֆաթեմե Զահրայի նահատակության օրվա հետ:
Թեհրանի բոլոր մշակութային կառույցների, ինչպես նաև գովազդային ստենդների վրա, 50 հազար քմ տարածքում ցուցադրվել են գեներալ Սոլեյմանիին նվիրված տեսահոլովակներ:
Թեհրանի ազատության աշտարակի, Պլասկոյի շենքի վրա և Հեղափոխության հրապարակում նույնպես ցուցադրվում են Իսլամական հեղափոխության պատմության մեջ այս մեծ մարդուն նվիրված տեսահոլովակներ:
Պիտակ