Մեկնարկել է Իրանի տարածքով Ադրբեջանա թուրքմենական գազի տեղափոխումը
Մեկնարկել է Թուրքմենստանի գազն Իրանի տարածքով Ադրբեջան տեղափոխելու վերաբերյալ համաձայնագրի գործադրումը:
Բաքվից Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ, Իրանի տարածքով թուրքմենական գազի տեղափոխման պայմանագրի համաձայն՝ Նախիջևվանի Ինքնավար Հանրապետության և Աստարայի տարածքով օրական մոտ 5 միլիոն խորանարդ մետր գազ կմատակարարվի Ադրբեջան։
Տարանցիկ գազի ծավալի մոտ 25 տոկոսն Իրանը վերցնում է որպես SUAP-ի վճար։
Անցյալ տարի Աշխաբադում կայացած ECO-ի գագաթնաժողովի շրջանակներում, Իրանի ու Ադրբեջանի նախագահներ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի ներկայությամբ, ստորագրվել է Իրանի տարածքով թուրքմենական գազն Ադրբեջան տեղափխելու վերաբերյալ եռակողմ համաձայնագիր:
Ըստ այս պայմանագրի, Իրանի տարածով Ադրբեջան կտեղափոխվի տարեկան 1,5-ից 2 միլիարդ խորանարդ մետր թուրքմենական գազ: