Մեկնաբանություն. ԱՄՆ-ի պետայրերը Խոստովանում են հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականության անարդյունավետությունը
Ամերիկացի դեմոկրատական սենատոր Քրիս Մերֆին խոստովանել է, որ հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականությունն անարդյունավետ է եղել Վաշինգտոնի համար: Երեքշաբթի օրը, Մերֆին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Թրամփի գործադրած հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականությունը ոչ մի արդյունք չի ունեցել ԱՄՆ-ի համար»:
Ամերիկացի սենատորի կողմից հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականության անարդյունավետության և ձախողման մասին խոստովանությունը համահունչ է է ԱՄՆ ներկայիս վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների խոստովանությանը։
2022 թվականի հունվարի կեսերին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը խոստովանեց, որ Վաշինգտոնը վճարում է ՀԳՀԾ-ի հարցով Թրամփի աղետալի սխալի գինը։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ինչպես Սալիվանը, խոստովանել է, որ ԱՄՆ-ն ռազմավարական սխալ է թույլ տվել՝ դուրս գալով ՀԳՀԾ-ից:
2021 թվականի դեկտեմբերի 7-ին Բլինքենը հայտարարեց, որ 2015 թվականին ստորագրված միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը մեծ սխալ էր։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակում, աննախադեպ պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի դեմ և հակադրվեց ՀԳՀԾ-ի պահպանման ցանացած նախագծի, որպեսզի Իրանին ստիպի ընդունել իր անօրինական պահանջները: ԱՄՆ-ի ժամանակի վարչակազմի նպատակն էր Թեհրանին ստիպել ընդունել Վաշինգտոնի կողմից առաջադրված 12 պայմանները, ներառյալ՝ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի կասեցումը և հրթիռային կարողությունների և տարածաշրջանային քաղաքականության խիստ սահմանափակումը:
Սակայն չնայած Թրամփի վարչակազմի միակողմանի և անօրինական պատժամիջոցների շարունակմանը, վերջին երեք տարիների ընթացքում, ԻԻՀ-ն որդեգրել է առավելագույն դիմադրության քաղաքականություն՝ Վաշինգտոնի պատժամիջոցներին դիմակայելու համար: Արդյունքում Թրամփը մինչև իր պաշտոնավարման ավարտը չհասավ Իրանի նկատմամբ իր նպատակներից որևէ մեկին, ինչը եղավ ԱՄՆ արտաքին քաղաքականության պատմության ամենամեծ անհաջողություններից մեկը հետսառպատերազմյան ժամանակաշրջանում:
Իհարկե, ԱՄՆ կառավարության ու Կոնգրեսի պաշտոնյաների առավելագույն ճնշման քաղաքականության ձախողման մասին խոստովանությունները հնչվում են այն դեպքում, երբ Բայդենի վարչակազմը շարունակում է ԱՄՆ նախկին վարչակազմի հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականությունը: Ջո Բայդենը մինչ նախագահ դառնալը պնդում էր, որ ԱՄՆ-ն կվերադառնա ՀԳՀԾ, սակայն ներկայիս վարչակազմը դեռևս գործնական որևէ քայլ չի ձեռնարկել ՀԳՀԾ վերադառնալու և Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար։
Ամերիկացի քաղաքական փորձագետ Ջոզեֆ Սիրինսիոնն ասոում է, որ միջուկային գործարքը կորցնելու վտանգ կա, քանի դեռ Բայդենը չի շտկել իր քաղաքականությունը: Փորձագետը նաև նշել է, որ Բայդենը մինչ այժմ շարունակել է Իրանի վրա առավելագույն ճնշման Թրամփի անհաջող քաղաքականությունը:
Թրամփի վարչակազմի կողմից սահմանված պատժամիջոցների մի մասի պահպանվելու մասին Բայդենի վարչակազմի պնդումը Վիեննայում պատժամիջոցների վերաբերյալ բանակցությունների առաջընթացի խոչընդոտներից մեկն է։
Հակառակ Բայդենի վարչակազմի անտրամաբանական մոտեցմանը, ԻԻՀ-ն Վիեննայում պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների ութ փուլերի ընթացքում հայտարարել է, որ կվերադառնա իր պարտավորություններին, երբ ԱՄՆ-ն, գործնականում, այլ ոչ թե խոսքով ու միայն թղթի վրա, չեղարկի բոլոր պատժամիջոցները, և այդ ընթացքը ստուգվի Իրանի կողմից»։
Իրանը բազմիցս հայտարարել է, որ որքան դիմացի կողմը լուրջ մոտենա պատժամիջոցների չեղարկմանն ու վճռական լինի այդ կապակցությամբ Իրանի մեխանիզմներն ընդունելու հարցում, վերջնական համաձայնության հասնելու և ԱՄՆ-ի ՀԳՀԾ վերադառնալու ժամկետը ավելի կարճ կլինի: