Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի ԱԳ նախարարի հետ
(last modified Sat, 09 Apr 2022 15:11:26 GMT )
Ապրիլ 09, 2022 19:41 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի ԱԳ նախարարի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը շաբաթ օրը ԱՄԷ ԱԳ նախարար Շեյխ Աբդոլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում շնորհավորելով ԱՄԷ կառավարությանն ու ժողովրդին՝ բարեբաստիկ ռամազան ամսվա կապակցությամբ, նշել է. «Երկու երկրի հարաբերություններն առաջընթաց են ապրում և արդյունավետ երկկողմ հանդիպումներ և խորհրդակցություններ են տեղի ունեցել»։

Նշելով, որ ոչ մի սահմանափակություն չկա  հարաբերությունների բազմակողմ զարգացման համար, Ամիր Աբդոլլահյանը հավելել է.«Համաձայնեցված հարցերի շուրջ երկկողմ հարաբերությունների հանձնաժողովների ակտիվացումը և պատվիրակությունների փոխանակումն արդյունավետ են երկկողմ համագործակցության ամրապնդման և ընդլայնման համար»։

Իրանի արտգործնախարարը ողջունել է նաև Եմենում ժամանակավոր զինադադարի հաստատումը և հույս հայտնել, որ Եմենի շրջափակումը կվերացվի և բոլոր կողմերի միջև  քաղաքական բանակցություններ կանցկացվեն։

Սիոնիստական ռեժիմին սպառնալիք համարելով տարածաշրջանի ողջ երկրների համար, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է.«Պետք է ջանքեր գործադրել, որպեսզի ճգնաժամ հարուցող գործոնները չկարողանան ներկայություն ունենալ տարածաշրջանում»:

Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարը հույս է հայտնել, որ նոր տարում Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև խորը արմատացած հարաբերություններն ավելի կընդլայնվեն։
Շեյխ Աբդոլլահ բեն Զայեդ Ալ Նահյանը  տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի մասին ասել է, որ ԱՄԷ թույլ չի տա իր տարածքից որևէ դիվերսիա կամ սադրիչ գործողություն իրականացնել ա  հարևան երկրների դեմ։