Մայիս 26, 2022 16:58 Asia/Tehran
  • Թախթ Ռավանչին նամակ է հղել Գուտերեշին՝ նահատակ Սայադ Խոդայիի սպանության դատապարտման կապակցությամբ

ՄԱԿ-ում Իրանի դեսպան ու մշտական ​​ներկայացուցիչը նահատակ Հասան Սայադ Խոդայիի սպանության կապակցությամբ նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հղած նամակում, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը գրել է.«Փաստերը ցույց են տալիս, որ, որոշ ռեժիմների արտաքին քաղաքականության ապօրինի մտադրությունների իրականացման  հիմնական գործիքներից համարվող  այս ահաբեկչությունը ծրագրվել և իրականացվել է անմեղ քաղաքացիների և իրանցի գիտնականների համակարգված  սպանությունների շրջանակում»։

«Նման գործողությունները հակասում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների սկզբունքներին և, անկասկած, լուրջ սպառնալիք են տարածաշրջանային և միջազգային խաղաղության և կայունության համար», - նշել  է Թախթ Ռավանչին:

«Այս տեսակ շարունակական պետական ​​ահաբեկչությունն ակնհայտորեն մարտահրավեր է նետել օրենքի գերակայությանը և մտահոգել է միջազգային հանրությանը, ուստի նման արարքի և սպանության պատվիրատուների նկատմամբ լռություն պահպանելը վերջիններիս կխրախուսի շարունակել  միջազգային իրավունքնի դեմ  այդ գործողությունները»,- ասված է նամակում: 

Պիտակ