Տաջիկստանի նախագահն այսօր ժամանել է Իրան
(last modified Sun, 29 May 2022 08:25:16 GMT )
Մայիս 29, 2022 12:55 Asia/Tehran

ԻԻՀ նախագահի հրավերով, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և նրա գլխավորած բարձրատսիճան պատվիրակությունն այսօր ժամանել են Թեհրան:

Երկօրյա այցի ծրագրերից են երկու նախագահների հանդիպումը, պատվիրակությունների միջև խորհրդակցությունները, տնտեսական, գիտական, քաղաքական և մշակութային ոլորտներում համագործակցության մի շարք փաստաթղթերի ստորագրումը և  Իրանի ու Տաջիկստանի նախագահների համատեղ մամուլիա սուլիսը:

ԻԻՀ առաջիններից էր, որ ներդրումներ արեց Տաջիկստանի ենթակառուցվածքների և զարգացմանն  ոլորտում  և որևէ սահմանափակում չունի այդ երկրի  հետ հարաբերությունների և համագործակցության զարգացման հարցում: