Թեհրանը տարածաշրջանի տնտեսական դիվանագիտության ակտիվ կենտրոնն է
«Այս օրերին Թեհրանը դարձել է տնտեսական դիվանագիտության ամենաակտիվ կենտրոններից մեկը»,- հայտարարել է տնտեսական դիվանագիտության հարցերով ԻԻՀ ԱԳ փոխնախարարը՝ Իրանի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության համագործակցությանը նվիրված համաժողովում։
Երկուշաբթի օրը, Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների գրասենյակում կայացած «Իրան և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն համագործակցության հեռանկարներ» միջազգային հանդիպման ժամանակ Մեհդի Սաֆարին ասել է. «Այս հանդիպումը բազմակողմ տնտեսական դիվանագիտությանն Իրանի հանձնառության հստակ արտահայտությունն է»։
Սաֆարին հավելել է. «Իրանի և BISC-ի (Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն) համագործակցությունը նպաստում է համաշխարհային մասշտաբով ավելի մեծ կապի առաջացմանը, քանի որ Արևմտյան և Արևելյան Ասիան և Եվրոպան կապված են Պարսից ծոցով և Սև ծովով»:
Իրանի արտաքին գործերի փոխնախարարն ընդգծել է. «Իրանը Պարսից ծոց, Հնդկական օվկիանոս, Չինաստան և Կենտրոնական Ասիա մուտք գործելու մեծ հնարավորություն ունի, և չնայած պատժամիջոցներին, նաև ECO-ի և BISC-ի հետ համագործակցության մեծ ներուժ ունի»:
Սաֆարին ասել է. «Իրանի և BISC-ի համագործակցության հեռանկարը զարգացման և բարգավաճման կարևորագույն մոտեցումներից է»։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio