ԻԻՀ մեծարգո առաջնորդի ողջույնները փոխանցվել են «Արևի երկրի ներգաղթյալը» գրքի ճապոնացի հեղինակին
https://parstoday.ir/hy/news/iran-i174864
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Հոջաթ-օլ-Էսլամ Մոհամմադ Մոհամմադյանը չորեքշաբթի օրը այցելել է Թեհրանի Խաթամ-օլ-Անբիա հիվանդանոցում գտնվող Սրբազան պաշտպանության ճապոնացի նահատակի մորը՝ Սաբա Բաբայիին (Կոնիկո Յամամուրա) և վերջինիս է փոխանցել հեղափոխության առաջնորդի ողջույնները:
(last modified 2025-07-16T14:03:42+00:00 )
Հունիս 16, 2022 17:20 Asia/Tehran
  • ԻԻՀ մեծարգո առաջնորդի ողջույնները փոխանցվել են «Արևի երկրի ներգաղթյալը» գրքի ճապոնացի հեղինակին

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Հոջաթ-օլ-Էսլամ Մոհամմադ Մոհամմադյանը չորեքշաբթի օրը այցելել է Թեհրանի Խաթամ-օլ-Անբիա հիվանդանոցում գտնվող Սրբազան պաշտպանության ճապոնացի նահատակի մորը՝ Սաբա Բաբայիին (Կոնիկո Յամամուրա) և վերջինիս է փոխանցել հեղափոխության առաջնորդի ողջույնները:

Նա ասել է.«Այաթոլլահ Խամենեին աղոթեց ձեր առողջության համար, ով իր կյանքը անցկացրել է  իսլամի և հեղափոխության ճանապարհին»:

Նշելով, որ հեղափոխության գերագույն առաջնորդը վերջերս կարդացել է տիկին Բաբայիի հուշերի գիրքը և, բարձր գնահատելով գիրքը, նաև գովասանքի  խոսքեր է գրել գրքում, տեղեկացրել է,որ  հեղափոխության առաջնորդի աշխատությունների  պահպանման և հրատարակության ինստիտուտը հրատարակել է գրքի վերաբերյալ  առաջնորդի գովասանագիրը:

Այս նվիրյալ տիկինն իսլամական հեղափոխության հաղթանակի և Իրան-Իրաք պատերազմի սրբազան պաշտպանության տարիներին ներկա է գտնվել իսլամական հեղափոխության պաշտպանության ասպարեզում և իր որդուն նվիրել է իսլամական հեղափոխությանը։

Այս նահատակ մոր վայրիվերումներով լի կյանքը գրի է առնվել «Արևի երկրի ներգաղթյալը» գրքում և հրատարակվել «Սուրե Մեհր» հրատարակչության կողմից: