ԻԻՀ ներքին գործերի նախարար. Իրանը մեծահոգաբար հյուրընկալել է մեծ թվով էմիգրանտների
https://parstoday.ir/hy/news/iran-i175182-ԻԻՀ_ներքին_գործերի_նախարար._Իրանը_մեծահոգաբար_հյուրընկալել_է_մեծ_թվով_էմիգրանտների
Իրանի ներքին գործերի նախարարը նշել է, որ էմիգրանտների օրը նրանց նկատմամբ ուշադրություն դարձնելու կարողությունների սիներգիայի հնարավորություն է, հավելեկով. «Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծահոգաբար հյուրընկալել է հարևան երկրներից մեծ թվով էմիգրանտների»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 20, 2022 18:49 Asia/Tehran
  • ԻԻՀ ներքին գործերի նախարար. Իրանը մեծահոգաբար հյուրընկալել է մեծ թվով էմիգրանտների

Իրանի ներքին գործերի նախարարը նշել է, որ էմիգրանտների օրը նրանց նկատմամբ ուշադրություն դարձնելու կարողությունների սիներգիայի հնարավորություն է, հավելեկով. «Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծահոգաբար հյուրընկալել է հարևան երկրներից մեծ թվով էմիգրանտների»:

Էմիգրանտների միջազգային օրվա կապակցությամբ հղած ուղերձում Ահմադ Վահիդին հավելել է.«Այս օրը առիթ է անդրադառնալու պատերազմի, հակամարտությունների և անապահովության վախից տեղահանված անօթևան մարդկանց կարիքներին և մտահոգություններին, ովքեր մարդկային ամենահիմնական կարիքները և անվտանգությունը ապահովելու համար տեղահանվել են իրենց հայրենիքից»:

Իրանի ներքին գործերի նախարարն ասել է.«Մի շարք երկրներում ԱՄՆ ռեժիմի օկուպացիան և ռազմական ներկայությունը եղել է տարածաշրջանի մեծ թվով  բնակչության անկայունության և տեղահանման հիմնական պատճառը, իսկ անցյալ տարվա զարգացումների ժամանակ համաշխարհային հասարակական կարծիքը հետևում էր Աֆղանստանում այս  ռեժիմի ապակայունացնող քայլերին, որը հանգեցրեց երկրում փախստականների նոր ալիքի ձևավորմանը»: 

«Սա երկու տասնամյակ Աֆղանստանում ԱՄՆ ռեժիմի չարագուշակ ներկայության  հետևանքների մի մասն է».-ասել է նա։