Ռայիսի. Թմրաբիզնեսի դեմ պայքարում միջազգային մակարդակով վճռականություն չկա
https://parstoday.ir/hy/news/iran-i175730-Ռայիսի._Թմրաբիզնեսի_դեմ_պայքարում_միջազգային_մակարդակով_վճռականություն_չկա
ԻԻՀ նախագահն ասել է. «Պետությունները և միջազգային կազմակերպությունները թմրանյութերի դեմ պայքարում իրենց պահանջների և պարտականությունների չափով չեն գործում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2022 04:10 Asia/Tehran
  • Ռայիսի. Թմրաբիզնեսի դեմ պայքարում միջազգային մակարդակով վճռականություն չկա

ԻԻՀ նախագահն ասել է. «Պետությունները և միջազգային կազմակերպությունները թմրանյութերի դեմ պայքարում իրենց պահանջների և պարտականությունների չափով չեն գործում»:

Կիրակի օրը, Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվա  կապակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ, բարձր գնահատելով այդ պայքարի ճանապարհին իրանցի 3800 նահատակների և 12000  վետերանների ջանքերը, ԻԻՀ նախագահը  քննադատել է այդ ուղղությամբ մ,յուս երկրների, հատկապես ՄԱԿ-ի անգործությունը:

Անդրադառնալով  Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին, որոնց արդյունքում այդ երկրում աճել են թմրամիջոցների մշակման ծավալները, Ռայիսին հավելել է, որ թմրամիջոցների դեմ պայքարի հարցում բացակայում է միջազգային վճռականությունը:

ԻԻՀ նախագահը նշել է. «Ինչու՞ միջազգային հանրությունը չի կատարում իր իրավական, բարոյական և մարդու իրավունքների վերաբերյալ պարտականությունը և այդ կապակցությամբ պատասխանատվության չի ենթարկում ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին»:

Նա հավելել է.«Թմրամիջոցների դեմ պայքարում Իսլամական Հանրապետության բոլոր  արդյունավետ քայլերը ձեռնարկվել են ԱՄՆ-ի ճնշող պատժամիջոցների պայմաններում»: