Աշխաբադում տեղի կունենա Պուտինի և Ռայիսիի հանդիպումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ այաթոլլա Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին կհանդիպեն չորեքշաբթի օրը Աշխխաբադում (Թուրքմենստան) կայանալիք մերձկասպյան երկրների գագաթնաժողովի շրջանակներում:
ՌԴ նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Պուտինը Թուրքմենստանում կմասնակցի մերձկասպյան երկրների վեցերորդ գագաթնաժողովին, որտեղ առանձին կհանդիպի Իրանի և Ադրբեջանի նախագահներ այաթոլլա Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի հետ։
Չորեքշաբթի օրը, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին կմեկնի Աշխաբադ՝ մասնակցելու մերձկասպյան երկրների վեցերորդ գագաթնաժողովին:
Գագաթնաժողովույմ ելույթից բացիօ, ԻԻՀ նախագահը առանձին հանդիպումներ կունենա նաև մասնակից երկրների ղեկավարների հետ: