Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Էրդողանի հետ
Հունիս 28, 2022 07:19 Asia/Tehran
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Հոսեյն Ամիր Աբդուլլահյանը Թուրքիա է մեկնել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով:
Ամիր Աբդոլլահյանն Անկարայում հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ, ապա մասնակցել համատեղ մամուլի ասուլիսի։
Մամլո սուլիսում Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները ներկայացրել են իրենց տեսակետները երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում երկու երկրների համագործակցությանը վերաբերող կարևոր հարցերի շուրջ։
Նախատեսվում է, որ Ամիր Աբդոլլահյանն Անկարա կատարած այցից հետո կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու մերձկասպյան երկրների արտգործնախարարների գագաթնաժողովին։
Պիտակ