Իրանում 2500 տարվա հնությամբ ամբարտակի ջրանցք է հայտնաբերվել
https://parstoday.ir/hy/news/iran-i175828-Իրանում_2500_տարվա_հնությամբ_ամբարտակի_ջրանցք_է_հայտնաբերվել
Բազմաթիվ օրինակներ կան այն մասին, թե ինչ հզոր տեխնոլոգիաների են տիրապետել մեր նախնիները, հայտնում է գանձերի որոնման մասին պատմող klady.info կայք եւ հավելում, որ հնագետներն Իրանում 2500 տարվա հնությանհսկայական ամբար են հայտնաբերել, որը տեղացիներն օգտագործել են երաշտի դեմ պայքարի նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2022 05:18 Asia/Tehran
  • Իրանում 2500 տարվա հնությամբ ամբարտակի ջրանցք է հայտնաբերվել

Բազմաթիվ օրինակներ կան այն մասին, թե ինչ հզոր տեխնոլոգիաների են տիրապետել մեր նախնիները, հայտնում է գանձերի որոնման մասին պատմող klady.info կայք եւ հավելում, որ հնագետներն Իրանում 2500 տարվա հնությանհսկայական ամբար են հայտնաբերել, որը տեղացիներն օգտագործել են երաշտի դեմ պայքարի նպատակով:

Հարկ է նշել, որ Դիդեգան կոչվող ամբարտակի գոյության մասին հնագետները բավական երկար ժամանակ է ինչ գիտեն, սակայն դեռեւս չէր հաջողվում գտնել կառույցի իսկությունը փաստող ապացույցները։

Համիդռեզա Քարամիի գլխավորած խումբը կարողացել է գտնել ամբարտակին հարող կենտրոնական ջրանցքներից մեկը, ինչը փաստում է, որ ամբարտակով զգալի ծավալի ջուր է մատակարարվել նահանգի մեծ քաղաքներին`օգնելով զերծ մնալ երաշտից եւ մեծացնել գյուղատնտեսական կարողությունները:

Հայտնի է, որ ամբարտակը կառուցվել է Աքքեմենյան դինաստիայի օրոք եւ ամենակարեւորն այն է, որ Դիդեգանի կառուցման որոշ տեխնոլոգիաներ կիրառվում են առ այսօր`25 դար անց: Ուստի Դիդեգանը իրավամբ կարելի է համարել Իրանի պատմության ամենակարեւոր շինություններից մեկը։