Ռայիսի. Իրանի և Պակիստանի զինված ուժերն անվտանգ են պահում սահմանները
ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի և Պակիստանի զինված ուժերի միջև լավ հարաբերությունները անվտանգության համեմատաբար լավ պայմաններ են ստեղծել երկու երկրների սահմաններին»:
Երեքշաբթի օրը, Պակիստանի բանակի միացյալ շտաբի պետ Նադիմ Ռեզայի հետ հանդիպման ժամանակ, Էբրահիմ Ռայիսին ասել է, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկու տասնամյակների ներկայությունը ավերածությունից ու կորուստներից բացի այլ արդյունք չի ունեցել, հավելելով. «Թալիբները պետք է խաղաղություն հաստատեն Աֆղանստանում և զարգացնեն երկիրը՝ ձևավորելով բոլոր էթնիկ խմբերն մասնակցությամբ ներառական կառավարություն»:
Նադիմ Ռեզան նշել է, որ Իրանը Պակիստանի բարեկամ երկիրն է, հավելելով. «Անցած ամիս Պակիստանի պաշտոնյաների բազմաթիվ դիվանագիտական այցերը Իրան վկայում են Թեհրանի հետ հարաբերությունների ընդլայնման մեր ցանկության մասին»: