Իրանը քննադատել է որոշ կառավարությունների կողմից ԱԽ լիազորությունների և պարտականությունների չարաշահումները
https://parstoday.ir/hy/news/iran-i175918-Իրանը_քննադատել_է_որոշ_կառավարությունների_կողմից_ԱԽ_լիազորությունների_և_պարտականությունների_չարաշահումները
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու ներկայացուցիչն ասել է.«ԱԽ ընթացակարգերի վերանայումը ցույց է տալիս, որ մի շարք երկրները չարաշահել են խորհրդի լիազորություններն ու պարտականությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2022 04:20 Asia/Tehran
  • Իրանը քննադատել է որոշ կառավարությունների կողմից ԱԽ լիազորությունների և պարտականությունների չարաշահումները

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու ներկայացուցիչն ասել է.«ԱԽ ընթացակարգերի վերանայումը ցույց է տալիս, որ մի շարք երկրները չարաշահել են խորհրդի լիազորություններն ու պարտականությունները»:

Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի ԱԽ բարեփոխումներին և աշխատանքի մեթոդների կատարելագործման  թեմայով նիստում, Մաջիդ Թախթռավանչինա սել է. «Իր որոշումների կայացման մեջ խորհուրդը պետք է հավատարիմ մնա Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին»:

Անդրադառնալով պատժամիջոցների հումանիտար հետևանքներին՝ Թախթռավանչին հայտարարել է, որ Անվտանգության խորհուրդը պետք է գնահատի պատժամիջոցների արդյունավետությունը և դրանց հումանիտար հետևանքները հակամարտության տարբեր փուլերում և, անհրաժեշտության դեպքում, կասեցնի կամ չեղարկի դրանք։

Ընդգծելով բազմակողմանիության կարևորությունը միջազգային ճգնաժամերի և մարտահրավերների լուծման գործում, Թախթռավանչին ասել է. «ՄԱԿ-ի համակարգը հիմնված է բազմակողմանիության վրա։ Համաշխարհային լուրջ և բարդ մարտահրավերների պայմաններում Խորհուրդը պետք է  խրախուսի բազմակողմանիությունը, որպեսզի  համագործակցության միջոցով լուծվեն միջազգային խնդիրները»։