Ռայիսի. ՄՌուսաստանի հետ փոխգործակցությանն ու հարաբերություններին հետամուտ ենք ռազմավարական հարաբերությունների շրջանակներում
(last modified Thu, 30 Jun 2022 03:52:05 GMT )
Հունիս 30, 2022 08:22 Asia/Tehran

Նշելով, որ ռազմավարական հարաբերությունների շրջանակներում Իրանը հետամուտ է Ռուսաստանի հետ փոխգործակցությանն ԻԻՀ նախագահն ասել է. «Առևտրի և էներգետիկայի ոլորտում երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, սակայն հաշվի առնելով առկա կարողություններն այդ հարաբերությունները դեռևս ունեն ընդլայնման մեծ ներուժ»։

Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսին չորեքշաբթի երեկոյան Թուրքմենստան կատարած  այցի վերջում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների կողմից Հյուսիս-Հարավ միջանցքի ամրապնդման անհրաժեշտությունը և ասել. «Իրանն ու Ռուսաստանը լավ կարողություններ ունեն։ էներգետիկ ոլորտում, ներառյալ՝ SUAP համակարգում համագործակցության համար»:

Նշելով, որ Իրանի և Ռուսաստանի միջև բանկային և դրամավարկային հարաբերությունների ամրապնդման համար անհրաժեշտ մեխանիզմները պետք է պարբերաբար ամրապնդվեն, Ռայիսին հավելել է. «Երկու երկրների միջև ֆինանսական փոխանակումները պետք է տեղի ունենան անկախ շրջանակում,  որպեսզի ոչ մի երկիր չկարողանա ազդեցություն կամ ճնշում գործադրել նրա վրա»:

ՌԴ նախագահը նաև գոհունակություն է հայտնել մերձկասպյան ափամերձ երկրների վեցերորդ գագաթնաժողովի անցկացման և այաթոլլահ Ռաիսիի հետ կրկին հանդիպելու հնարավորության կապակցությամբ, նշելով. «Վերջին ամիսներին երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ծավալն աճել է, և այդ ընթացքը պետք է շարունակվի»։

Պուտինը ողջունել է Իրանի նախագահի առաջարկը՝ ուժեղացնել երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, այդ թվում՝ SUAP-ի շրջանակներում։

Ռուսաստանի նախագահը խնդրել է այաթոլլա Ռայիսիին իր ջերմ ողջույնները փոխանցել հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիին։