Թեհրանում կայանալու է երկու կարևոր գագաթնաժողով՝ Պուտինի և Էրդողանի մասնակցությամբ
(last modified Thu, 14 Jul 2022 12:46:18 GMT )
Հուլիս 14, 2022 17:16 Asia/Tehran
  • Թեհրանում կայանալու է երկու կարևոր գագաթնաժողով՝ Պուտինի և Էրդողանի մասնակցությամբ

Անկարայում ԻԻՀ դեսպանը հայտնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ Թեհրանում կայանալու է երկու կարևոր գագաթնաժողով:

Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարազմանդն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.  «Հաջորդ շաբաթ Թեհրանում  տեղի կունենան  Իրան-Թուրքիա հարաբերությունների գերագույն  կոմիտեի   և  Աստանայի նախաձեռնության ղեկավարների  երկու կարևոր  գագաթնաժողովները, որոնց մասնակցելու նպատակով Թեհրան կայցելեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեբ Թայիփ Էրդողանը»։

Մոհամմադ Ֆարազմանդն իր թվիթերյան միկրոբլոգում հավելել  է.«Տարածաշրջանային և միջազգային ճակատագրական զարգացումների ֆոնին Թեհրանը մեկ օրում կհյուրընկալի երկու կարևոր գագաթնաժողով՝ «Իրան-Թուրքիա հարաբերությունների գերագույն կոմիտեի յոթերորդ գագաթնաժողովը» և «Աստանայի նախաձեռնության յոթերորդ գագաթնաժողովը», որոնք երկուսն էլ կայանալու են մի քանի տարվա ընդմիջումից հետո»:

Ֆարազմանդն ընդգծել է.«Թեհրանի վարած դիվանագիտական  աշխատանքի բազմազանությունն ու ծավալն ուշագրավ են»: