Իրանի ածխաջրածնային պաշարները համարժեք են 1200 միլիարդ բարել հում նավթի
https://parstoday.ir/hy/news/iran-i180128-Իրանի_ածխաջրածնային_պաշարները_համարժեք_են_1200_միլիարդ_բարել_հում_նավթի
Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ երկրի ածխաջրածնային պաշարները համարժեք են 1200 մլրդ բարել հում նավթի։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 23, 2022 12:42 Asia/Tehran
  • Իրանի ածխաջրածնային պաշարները համարժեք են 1200 միլիարդ բարել հում նավթի

Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ երկրի ածխաջրածնային պաշարները համարժեք են 1200 մլրդ բարել հում նավթի։

Ածխաջրածնային պաշարները հում նավթի և բնական գազի ստորգետնյա պաշարներն են:

Իրանի նավթի ազգային ընկերության գործադիր տնօրեն Մոհսեն Խոաստե Մեհրը հայտարարել է.«Մենք ունենք ընդհանուր առմամբ 1200 միլիարդ բարել հում նավթի համարժեք ածխաջրածնային պաշարներ և գիտելիքի և տեխնոլոգիայի վրա հիմնված արտադրանքի օգտագործումը արդյունավետ է բարդությունների հաղթահարման և նավթի արդյունահանման ավելացման համար»։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհսեն Խոջաստե Մեհրը երեքշաբթի օրը, նավթի արդյունահանման սարքավորումների բացման արարողության ժամանակ հավելել է. «Ընդհանուր առմամբ, մենք ունենք հում նավթին համարժեք 1200 միլիարդ բարել ածխաջրածնային պաշար, որից 159 միլիարդ բարելը նավթ է, որը կարող է արդյունահանվել սովորական տեխնոլոգիաներով»:

Իրանի նավթի ազգային ընկերության գործադիր տնօրենը նաև նշել է, որ Իրանն ունի 34 միլիարդ խորանարդ մետր գազ։

Խոջաստե Մեհրը հավելեց. «Հաշվի առնելով գետնի տակ գտնվող 1,2 տրիլիոն բարել նավթը, մենք այսօր պետք է ծրագրենք և կառուցենք սարքավորումներ առաջիկա 100 տարվա համար»: