Հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Արաս գեոպարկի համաշխարհային գրանցման գործընթացը
(last modified Thu, 08 Sep 2022 07:52:08 GMT )
Սեպտեմբեր 08, 2022 12:22 Asia/Tehran
  • Հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Արաս գեոպարկի համաշխարհային գրանցման գործընթացը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային պարկերի Գերագույն խորհրդի անդամն ընդգծել է. «Հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Արաս ազգային պարկի համաշխարհային գրանցման գործընթացը»։

Արաս գեոպարկը զբաղեցնում է 1670 քառակուսի կիլոմետր տարածք, ունի 31 կենտրոնով և գտնվում է Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Ջոլֆա քաղաքում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային  ազգային պարկերի բարձրագույն խորհրդի անդամ Ալիռեզա Ամրի Քազեմին ԻՍՆԱ-ի հետ զրույցում, անդրադառնալով Թաիլանդում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գերագույն խորհրդի նիստին ասել է. «Արաս գեոպարկն արժանացել է գեոպարկերի համաշխարհային խորհրդի անդամների հավանությանը: Սակայն վերջնական հաստատման համար պետք է անցկացվի համապատասխան մոնիտորինգ»:

Նա նշել է. «Ղեշմ գեոպարկը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կանաչ քարտը և նրա անդամակցությունը  ազգային պարկերի գլոբալ ցանցին երկարացվել է ևս չորս տարով»։

Ըստ Ամրի Քազեմիի.  «Այս համաժողովի բացման նիստում Ղեշմ գեոպարկը ներկայացվել է որպես տեղական համայնքների զարգացման և կանանց մասնակցության ցուցանիշներով աշխարհի լավագույն գեոպարկերից մեկը»։