Իրանական գիտելիքահենք ընկերությունը՝ Շվեյցարիայի գյուտերի համաշխարհային մրցույթի ոսկե մեդալակիր
Իրանական Sepanta Mehr Mandegar գիտելիքահենք ընկերությունը հակաբակտերիալ, հակասնկային և հակավիրուսային հատկություններով տեքստիլի արտադրության ոլորտում Շվեյցարիայի գյուտերի համաշխարհային մրցույթում նվաճել է առաջին տեղը և ոսկե մեդալը։
Իրանական Sepanta Mehr Mandegar գիտելիքահենք ընկերության տնօրեններից մեկի՝ Համիդռեզա Ռեզայանի խոսքերով, այս ընկերության նանո գյուտը, այսինքն՝ հակաբակտերիալ, հակասնկային և հակավիրուսային հատկություններով տեքստիլները, երկուսուկես կատրավա ուսումնասիրության արդյունք է եղել որն իրականացվել է Կիրառական նանոտեխնոլոգիաների արդյունաբերականացման կենտրոնի (ICAN) հետ համագործակցությամբ:
Իրանական Sepanta Mehr Mandegar գիտելիքահենք ընկերությունում արտադրված նանոտեխնոլոգիական արտադրանքը հնարավորություն ունի ծածկելու բոլոր տեսակի տեքստիլները։ Եվ այս նանոնյութերը կարող են օգտագործվել հակավիրուսային, հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ստեղծելու համար բոլոր տեսակի հագուստներում, շնչառական դիմակների շերտերում, հիվանդանոցային հագուստներում, սավաններում, կահույքում, գորգերում, օդորակման համակարգերում և արդյունաբերական կիրառումներում: