Ռայիսին կայցելի Ուզբեկստան՝ ՇՀԿ անդամ երկրների վեհաժողովին մասնակցելու նպատակով
(last modified Mon, 12 Sep 2022 12:46:40 GMT )
Սեպտեմբեր 12, 2022 17:16 Asia/Tehran
  • Ռայիսին կայցելի Ուզբեկստան՝ ՇՀԿ անդամ երկրների վեհաժողովին մասնակցելու նպատակով

Չորեքշաբթի օրը գլխավորելով քաղաքական և տնտեսական բարձրաստիճան պատվիրակություն, ԻԻՀ նախագահ սեյեդ Էբրահիմ Ռայիսին կայցելի Ուզբեկստան՝ մասնակցելու ՇՀԿ անդամ երկրների գագաթնաժողովին։

Սեյեդ Էբրահիմ Ռայիսին իր Ուզբեկստանի գործընկեր Շաուքաթ Միրզաևի պաշտոնական հրավերով մեկնում է պատմական Սամարղանդ՝ պաշտոնական երկկողմ հանդիպման, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության 22-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Այցի ընթացքում Իրանի նախագահը Ուզբեկստանի նախագահի պաշտոնական ընդունելությունից հետո առանձնազրույց կունենա Շաուքաթ Միրզաևի հետ, և երկու երկրների պաշտոնյաները նախագահների ներկայությամբ կստորագրեն համագործակցության մի շարք փաստաթղթեր։

Ռայիսին ելույթ կունենա նաև Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների 22-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հինգշաբթի և ուրբաթ օրերին Սամարղանդում, ինչպես նաև կհանդիպում և զրույց կունենա մասնակից երկրների ղեկավարների հետ։