Իրանը պաշտոնապես դարձավ ՇՀԿ անդամ
Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների 22-րդ գագաթնաժողովում, որը հյուրընկալում է Ուզբեկստանը, հայտարարվել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական անդամակցությունն այս կազմակերպությանը։
Ուրբաթ օրը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների 22-րդ գագաթնաժողովում, որը կայացել է Ուզբեկստանը Սամարղանդ քաղաքում, Ուզբեկստանի նախագահ Շոուքաթ Միրզաևը պաշտոնապես հայտարարել է կազմակերպությանն Իրանի լիիրավ անդամակցության մասին։
Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Պակիստանի, Մոնղոլիայի, Տաջիկստանի և Թուրքմենստանի ղեկավարները, Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինգը և Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործադիր կոմիտեի ղեկավար Ռուսլան Միրզաևը մասնակցում են Շանհայի համագործակցության կազմակերպության համաժողովին։
Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովն անցկացվում է ամեն տարի՝ տնտեսական ու քաղաքական բազմակողմ համագործակցության զարգացման ու ամրապնդման նպատակով։
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի նախագահների և Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ: Հանդիպումների ընթացքում նա նշել է, որ ԻԻՀ արտաքին քաղաքականության հիմքում հարևանների և տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացումն է։