Իրանի ԱԳՆ խոսնակ. Չինաստանի կառուցողական դերը տարածաշրջանային և միջազգային հարցերում
(last modified Sat, 17 Sep 2022 13:55:19 GMT )
Սեպտեմբեր 17, 2022 18:25 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակ.  Չինաստանի կառուցողական դերը տարածաշրջանային և միջազգային հարցերում

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին Չինաստանի CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է.«Չինաստանի կառուցողական դերը տարածաշրջանային և միջազգային հարցերում կարևոր է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների համար»:

Քանանի Չաֆին ասել է. «Չինաստանի ջանքերը, որոնք ուղղված են ամրապնդելու տարածաշռջանային բազմակողմ համագործակցությունը, տարանցիկ տնտեսական համագործակցությունը և տարածաշրջանային և միջազգային առևտուրն արժեքավոր են»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է.«Չինաստանի կառավարությունը պատասխանատու երկրի լավ օրինակ էր կորոնավիրուսի  դեմ պայքարում: Այդ երկրին հաջողվեց կառավարել համաճարակն իր տարածքում: բացի այդ, Պեկինն օգնեց այլ երկրներին կառավարել ճգնաժամն ու հաղթահարել համաճարակը, և դրական ու արդյունավետ դեր խաղաց»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ուրբաթ օրը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:

Նա ասել է. «Նավթի և էներգետիկայի, տարանցման, գյուղատնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտներում առկա մեծ կարողությունները շատ հարմար հարթակ են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խորացման և զարգացման համար»։