Էսլամի. Իրանում չկա որևէ միջուկային գործունեություն, որի մասին զեկուցված չլինի ՄԱԳԱՏԷ-ին
https://parstoday.ir/hy/news/iran-i182368-Էսլամի._Իրանում_չկա_որևէ_միջուկային_գործունեություն_որի_մասին_զեկուցված_չլինի_ՄԱԳԱՏԷ_ին
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունում միջուկային գործունեության ոչ մի դեպք չկա, որը զեկուցված չլինի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը կամ գործակալությունը տեղյակ չլինի այդ մասին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2022 14:08 Asia/Tehran
  • Էսլամի. Իրանում չկա  որևէ միջուկային գործունեություն, որի մասին զեկուցված չլինի ՄԱԳԱՏԷ-ին

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունում միջուկային գործունեության ոչ մի դեպք չկա, որը զեկուցված չլինի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը կամ գործակալությունը տեղյակ չլինի այդ մասին»:

Հեռուստատեսային ծրագրում անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ում Սիոնիստական ​​ռեժիմի ազդեցությանը, Մուհամմեդ Էսլամին ասել է.«Իրանին է պատկանում աշխարհի միջուկային տարողության մոտ 2%-ը, սակայն Իրանում է անցկացվում դիտարկումների շուրջ 25 տոկոսը»:

Նշելով, որ Իրանի ողջ միջուկային գործունեությունը գտնվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո՝ Էսլամին ընդգծել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության իրավական դիրքի պահպանման անհրաժեշտությունը։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի վերջին նիստում շատ երկրներ չեն ողջունել Իրանի դեմ բանաձևի ընդունումը և ընդամենը չորս պարբերությամբ հայտարարություն է հրապարակվել, որի չորրորդ պարբերությունը եվրոպացիների դիրքորոշումների մասին է եղել, ինչը լավ ուղերձ է պարունակում:

Էսլամին հավաստիացրել է, որ 20 տարի առաջ, մոնաֆեղների կողմից և սիոնիստների գլխավորությամբ  միջազգային կազմակերպություններում, այդ թվում ՄԱԿ-ի ԱԽ-ում և ՄԱԳԱՏԷ-ում սկսվել է Իրանի միջուկային արդյունաբերության դեմ ուղղված ծագիրը, որը հանգեցրել է ԻԻՀ դեմ ծանր պատժամիջոցների կիրառման: