Ռայիսի. Համաձայնությունը չի կայանա առանց Իրանի գործը ՄԱԳԱՏԷ-ում փակելու
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը, նշելով, որ միջուկային համաձայնությունը չի կայանա, քանի դեռ ՄԱԳԱՏԷ-ում Իրանի գործը չի փակվել, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Եվրոպան պետք է ցույց տա, որ ԱՄՆ-ից անկախ քաղաքականություն է վարում»:
Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ, Ռայիսին նշել է, որ Իրանը պատրաստ է հասնել արդար և կայուն համաձայնության, սակայն դրա համար անհրաժեշտ են երաշխիքներ, իսկ ՄԱԳԱՏԷ-ում Իրանի գործը պետք է փակվի:
ԻԻՀ նախագահն ասել է. «Եվրոպան պետք է գործնականում ցույց տա, որ իր քաղաքականությունն անկախ է և չի ենթարկվում ԱՄՆ-ի կամքին ու քաղաքականությանը»:
Անդրադառնբալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն և իր պարտավորությունների խախտմանը, ինչպես նաև եվրոպական երկրների կողմից իրենց պարտավորությունների հարցում թերանալուն և Իրանի տնտեսական շահերի չապահովմանն Էբրահիմ Ռայիսին ասել է. «Համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու և դրանից բխած վնասների պատճառով, երաշխքիներ ստանալու Իրանի պահանջը լիովին տրամաբանական է»:
Նա նշել է, որ համաձայնության ընդունմանը խոչընդոտում է ՄԱԳԱՏԷ-ում Իրանի գործի առակայությունը:
ԻԻՀ նախագահը քննադատել է միջուկային բանակցություններին զուգահեռ Կառավարիչների խորհրդում Եվրեռյակի կողմից հակաիրանական բանաձևի ընդունման պահանջը, նշելով, որ նման գործողությունները ոչ կառուցողական են և բարդացնում են իրավիճակը:
Ռայիսին նշել է, որ Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը խաղաղ նպատակներ է հետապնդում և ուղղված է Եվրոպա ահաբեկչության տարածումը կանխելուն:
Նա հավելել է. «Այն, որ դուք այսօր Ֆրանսիայում ընտրություններ եք անցկացնում խաղաղ պայմաններում, տարածաշրջանում ահաբեկչության դեմ, Իրանի պայքարի արդյունքն է»։
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է միջուկային համաձայնագրում առաջընթացի համար աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը և ասել. «Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն ի վիճակի են համատեղ աշխատելով լուծել առկա տարաձայնությունները և մենք այդ առումով քաղաքական ճնշում չենք գործադրի գործակալության վրա»։
Մակրոնը Ռայիսիին հրավիրել է այցելել Ֆրանսիա։