Իրանը պատրաստ է աջակցել Եվրոպայում հակամարտության դադարեցմանը
ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանը պատրաստ է օգտագործել իր բոլոր կարողությունները, այդ թվում՝ դիվանագիտական ոլորտում՝ Եվրոպայում պատերազմին վերջ տալու համար»:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին նշել է, որ Եվրոպայում պատերազմի մասնակից երկու երկրների հետ Իրանի հարաբերությունները պատմական են և համապարփակ: Նա միևնույն ժամանակ հերքել է Իրանի դեմ ուղղված Արևմուտքի անհիմն հայտարարությունները, նշելով, որ դրանք հնչում են ԱՄՆ-ի կողմնակալ քաղաքականության շրջանակներում:
ԻԻՀ նախագահն ասել է. «Եվրոպայում պատերազմի սկզբից Իրանը հայտարարել է, որ դեմ է հակամարտություններին և պատերազմին»:
Նշելով, որ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում լեհ փախստականներին Իրանի կողմից ընդունելը երկու ժողովուրդների հարաբերությունների հիմնաքարերից մեկն է և վկայում է, որ Իրանի ժողովուրդը կանգնած է ճնշվածների կողքին, Ռայիսին հավելել է. «Ստեղծված իրավիճակում և՛ Թեհրանը, և՛ Վարշավան պետք է համապատասխան լուծումներով փորձեն բարելավել տնտեսական և առևտրային փոխգործակցության մակարդակը»:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հեռախոսազրույցում նշել է, որ Իրանը մշտապես փորձել է ամրապնդել աշխարհում խաղաղությունն ու կայունությունը, և հուսյ է հայտնել, որ երկու երկրների միջևհամագործակցության մակարդակը երկկողմ և միջազգային ասպարեզներում կբարելավվի: