Իրանի ազգային նավթընկերության գործադիր տնօրեն. Իրանական նավթը նոր հաճախորդներ է գտել
https://parstoday.ir/hy/news/iran-i186356-Իրանի_ազգային_նավթընկերության_գործադիր_տնօրեն._Իրանական_նավթը_նոր_հաճախորդներ_է_գտել
Իրանի ազգային նավթընկերության գործադիր տնօրենն ասել է.« Իրանի նավթի արտահանման պայմանները նախկինի համեմատ բարելավվել են, և Թեհրանն արդեն  իր նավթի համար նոր հաճախորդներ է գտել»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 08, 2022 16:00 Asia/Tehran
  • Իրանի ազգային նավթընկերության գործադիր տնօրեն. Իրանական նավթը նոր հաճախորդներ է գտել

Իրանի ազգային նավթընկերության գործադիր տնօրենն ասել է.« Իրանի նավթի արտահանման պայմանները նախկինի համեմատ բարելավվել են, և Թեհրանն արդեն  իր նավթի համար նոր հաճախորդներ է գտել»:

Երեքշաբթի օրը նավթի ու գազի հորերի շահագործման թեմայով առաջին խորհրդաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում  Մոհսեն Խոջասթեմեհրը նշել է.-«Նավթի արտահանման վիճակն ավելի գոհացուցիչ է, քան նախորդ ամիսներին, և  իրանական նավթի արտահանման պայմանները նախկինի համեմատ բարելավվել են»:

Խոջասթեմեհրը հավելել է.«Նավթի շուկան դինամիկ շուկա է, և Իրանը միշտ խթանում է նավթի արտահանման բիզնեսը, որպես մշտական ​​և ինտենսիվ բիզնես»:

Իրանի նավթի փոխնախարարը հստակեցրել  է.-«Ավանդական հաճախորդների հետ մեկտեղ շարունակվում են շուկայի մոնիտորինգը և երկրի նավթի համար նոր շուկաներ ստեղծելու ջանքերը»։
Անդրադառնալով Հարավային Փարս հանքավայրի 11-րդ փուլի համար կատարված քայլերին՝ Իրանի նավթի փոխնախարարն ասել է.-«Այս տարի ձմռանն այս  փուլը հանգեցնելու է գազի արդյունահանման, որի ծավալը կազմելու 11 միլիոն խորանարդ մետր»: