Սիոնիստական ռեժիմը կախվածություն ունի հակաիրանական կեղծ մեղադրանքներ հնչեցնելուց
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ Արևմուտքը և Սիոնիստական ռեժիմը կախվածություն ունեն հակաիրանական անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց:
Նա հավելել է, որ Իրանը մերժում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի նոր բանաձևի նախագիծը։
Չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում, ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի նիստին ներկայացված հակաիրանական բանաձևի նախագծի մասին հարցին, Մոհամմադ Էսլամին ասել է. «Առավելագույն ճնշման և անհիմն հակաիրանական մեղադրանքներ հնչեցնելու քաղաքականությունը Արևմուտքի ու սիոնիզմի էությունն է, որոնք կախվածություն ունն պատժամիջոցներից»:
Էսլամին հավելել է. «Նրանք բանաձևի նախագծում ներառել են նյութեր, որոնք իրենք էլ գիտեն, որ իրականությանը չեն համապատասխանում և հերքվել են Իրանի կողմից։ Իրանն ունի հաստատված, կոդավորված և հայտարարված ծրագիր միջուկային ոլորտում իր ծրագիրը առաջ մղելու համար և շարունակում է իր գործունեությունը նույն շրջանակներում»։
Նրա խոսքով. «Ակնկալվում էր, որ Իսլամական Հանրապետության բարի կամքն ու հիմնավորված պատասխանները արդյունք կունենան և թույլ կտան շարժվել բնական և ոչ քաղաքական ճանապարհով, մասնագիտական չափորոշիչների հիմամբ»: