Յալդայի գիշերվա ծեսը գրանցվել է որպես Իրանի ուԱֆղանստանի ոչ նյութական մշակութային ժառանգություն
(last modified Thu, 01 Dec 2022 05:29:03 GMT )
Դեկտեմբեր 01, 2022 08:59 Asia/Tehran
  • Յալդայի գիշերվա ծեսը գրանցվել է որպես Իրանի ուԱֆղանստանի ոչ նյութական մշակութային ժառանգություն

Յալդայի գիշերվա ծեսը, որպես Իրանի 19-րդ ոչ նյութական մշակութային ժառանգություն, գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի 17-րդ նիստում: Հայցը համատեղ ներկայացրել էին Իրանն ու Աֆղանստանը:

Յալդայի գիերվա ծեսն Իրանի ազգային   ժառանգության ցանկում ներառվել էր 14 տարի առաջ: 
Յալդայի գիշերն աշնան վերջին և տարվա ամենաերկար գիշերն է: Այդ գիշեր երեկոյան իրանցիները հարազատներով հավաքվում են գերդաստանի ավագի տանը: Յալդայի գիշերվա ծեսում երեխաները խորհրդանշում են ապագան, կանայք՝ կյանքն ու ընտանիքը, իսկ ավագներն այս ծեսի կրողներն են: