Քաղաքական հարցերով Իարնի փոխարտգործնախարար. Իրանի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձում հարևանության քաղաքականությանը
Քաղաքական հարցերով Իարնի փոխարտգործնախարարն ասել է. «Արտաքին հարաբերություններում Իրանի կառավարության հիմնական մոտեցումը հարևանության քաղաքականությանը հատուկ ուշադրություն դարձնելն է»։
Ալի Բաղերի Քանին Մոսկվայում Iran Press լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հավելել է, որ հարևանության քաղաքականությունը դիտարկում է հարակից երկրների առավելագույն կարողությունները Իրանի տնտեսական կարիքները բավարարելու համար:
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը հայտարարեց, որ տարբեր ոլորտներում, հատկապես տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը առնչվող ոլորտներում հարևան երկրների հետ կարողությունների մեկտեղելով, հնարավոր է լուրջ փոխգործակցություն հաստատել այդ երկրների հետ։
Անդրադառնալով վերջին մեկշաբաթյա այցին Հնդկաստան, Կատար և Ռուսաստան՝ Բաղերի Քաննին հավելեց, որ այդ այցերն իրականացվել են հարևանության և տարածաշրջանային քաղաքականության ամրապնդման շրջանակներում։Բաղերի Քանին նշելով, որ Իրանի ԱԳՆ հատուկ դիտանկյուն ունի հարևանության ամրապնդման քաղաքականության վերաբերյալ և հավելել է, որ Իրանի կառավարության տեսակետը հարևանների հետ հարաբերությունների զարգացումն է, և վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելի քան մեկ տարվա ըթացքում զարգացել են հարաբերությունները Հարևանների հետ բոլոր ոլորտներում իմասնավորի առևտրային և տնտեսական բաժնում:
Ուրբաթ օրը Մոսկվա է այցելել ԱԳ նախարարի քաղաքական տեղակալը, որտեղ հանդիպել ու զրուցել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ։