Իրանը և ՌԴ–ն շուտով համապարփակ համագործակցության համաձայնագիր կստորագրեն. դեսպան
https://parstoday.ir/hy/news/iran-i188680-Իրանը_և_ՌԴ_ն_շուտով_համապարփակ_համագործակցության_համաձայնագիր_կստորագրեն._դեսպան
Թեհրանն ու Մոսկվան շուտով կստորագրեն համապարփակ համագործակցության համաձայնագիր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2022 15:00 Asia/Tehran
  • Իրանը և ՌԴ–ն շուտով համապարփակ համագործակցության համաձայնագիր կստորագրեն. դեսպան

Թեհրանն ու Մոսկվան շուտով կստորագրեն համապարփակ համագործակցության համաձայնագիր։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին` Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։

«Մենք շուտով երկկողմ հարաբերությունների վերաբերյալ կստորագրենք երկարաժամկետ համապարփակ համաձայնագիր»,- ասել է դեսպանը։

Միաժամանակ դիվանագետը չի նշել փաստաթղթի ստորագրման տեղն ու ժամկետը։

Ներկայումս Ռուսաստանի և Իրանի միջև գործում է 2001 թվականին Մոսկվայում ստորագրված՝ հարաբերությունների հիմքերի և համագործակցության սկզբունքների մասին համաձայնագիրը։ Պայմանագիրը կնքվել է տասը տարի ժամկետով, ինքնաբերաբար երկարաձգվում է հինգ տարին մեկ, եթե պայմանագրի կողմերից մեկը մյուսին գրավոր չի հայտնում այն դադարեցնելու իր մտադրության մասին համապատասխան ժամկետի ավարտից առնվազն մեկ տարի առաջ: