Ռուբլին կարող է դառնալ Իրան-Ռուսաստան երկկողմ առևտրային հարաբերությունների հիմնական արժույթը
https://parstoday.ir/hy/news/iran-i189178-Ռուբլին_կարող_է_դառնալ_Իրան_Ռուսաստան_երկկողմ_առևտրային_հարաբերությունների_հիմնական_արժույթը
Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ ռուբլին կարող է դառնալ Իրանի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտրային հարաբերությունների հիմնական արժույթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2022 10:10 Asia/Tehran
  • Ռուբլին կարող է դառնալ Իրան-Ռուսաստան երկկողմ առևտրային հարաբերությունների հիմնական արժույթը

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ ռուբլին կարող է դառնալ Իրանի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտրային հարաբերությունների հիմնական արժույթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կարծում ենք, որ ռուբլին կարող է դառնալ մեր հարաբերություններում օգտագործման հիմնական արժույթը։ Դուք գիտեք, որ Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցից հետո բորսայում սկսել է օգտագործել ռուբլին»,- ասել է նա։

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև առևտրի ավելի քան 40%-ն արդեն իրականացվում է ռուբլով։

Նրա խոսքով՝ կողմերն աշխատում են իրանական «Շետաբ» վճարային համակարգը և ռուսական «Միր»-ը միացնելու ուղղությամբ։