Դեկտեմբեր 22, 2022 11:31 Asia/Tehran
  • Իրանի ՆԳ նախարար. Մաոլավի Աբդուլվահեդ Ռիգիի սպանության թիմը արտերկրից գործողության հրահանգ է ստացել

Իրանի ՆԳ նախարարն ասել է.«Մաոլավի Աբդուլվահեդ Ռիգիի սպանության թիմը արտերկրից գործողության հրահանգ է ստացել»:

Խաշ քաղաքի Իմամ Հոսեյնի անվան մզկիթի սուննի աղոթապետ Մաոլավի Աբդուլվահեդ Ռիգին, ով տարածաշրջանի և Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի առաջատար մաոլավիներից մեկն էր, առևանգվել և նահատակվել է անհայտ անձանց կողմից դեկտեմբերի 8-ին։

Դեկտեմբերի 14-ին ԻԻՀ-ի անվտանգության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ Խաշ քաղաքում Իմամ Հոսեյն  մզկիթի սուննի աղոթապետի սպանության 3 մեղավորներ ձերբակալվել են երկրից փախչելիս:

Իրանի ներքին գործերի նախարար «Ահմեդ Վահիդին» ԻՍՆԱ-ի հետ զրույցում նահատակ «Մոլավի Աբդուլվահեդ Ռիգիի» սպանության խմբի մասին վերջին լուրերի վերաբերյալ հավելել է.«Այս ահաբեկչական թիմի նպատակը տարածաշրջանում կրոնական և էթնիկական տարաձայնություններ ստեղծելն է»:

Պիտակ