ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը իրանական կայքին տված հարցազրույցում
Պարսկալեզու քաղաքական վերլուծություններ հրապարակող «2noghteh.ir» կայքեջի ինստագրամային էջն իր վերջին հրապարակումներից մեկում անդրադարձել է Բերձորի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին, որտեղ արդեն 23-րդ օրն է, ինչ Բաքվի «էկօ-ակտիվիստների» կողմից փակ է Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը՝ «Կյանքի ճանապարհ» կոչվող միջանցքը:
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հրապարակված նյութում մեկնաբանել է Լաչինի միջանցքի առանցքային նշանակությունը կապված հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ եռակողմ համաձայնագրի իրականացմանն անհրաժեշտ համաձայնագրի 6-րդ կետի կարեւորության մասին:
ՀՀ դեսպանն անդրադառնալով համաձայնագրի 6-րդ կետով ամրագրված՝ Լաչինի միջանցքի կարեւորությունը որպէս՝ ԼՂ-ի բնակչության կենսական անվտանգությունը երաշխավորող միջոց արձանագրել է այն փաստը, որ «միջանցքի խափանման կամ համաձայնագրի խախտման դեպքում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կանգնելու է Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության իրականացման շեմին»:
Արսեն Ավագեանը վկայակոչելով արձանագրված ադրբեջանական կողմի դավադիր մոտեցումներն ու պարբերաբար զինադադարի խախտման դրվագները հավելել է, որ ըստ էության, Բաքուն պատրաստ չէ հարգել իր վրա վերցրած միջազգային պարտավորությունները, ինչը սահմանագծում է իրավիճակի թեժացման, կամ Ստեփանակերտի հետ երկխոսությունից հրաժարվելու եւ բազմաթիվ այլ օրինակների կողքին, խոսում է այն մասին, որ ոչ միայն Բաքուն չի կատարում իր կողմից հաստատված համաձայնագիրը, այլեւ ապացուցում է, որ Ադրբեջանը արցախահայությանը նպատակային ցեղասպանության ենթարկելու իր ծրագրերին է հետեւում:
Դեսպանը հիշեցրել է նոյեմբերի 9-ի համաձայնագրով երաշխավորված Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության, ազատ երթեւեկելու, եւ անխափան բեռնափոխադրման իրավունքի մասին, որը սկսած 2022 թվականի դեկտեմբերի 12-ից անտեսել է Ադրբեջանի Հանրապետությունը, իր իշխանությունների կողմից ուղղորդվող «էկօ-ակտիվիստներ» կիրառելով ԼՂ-ն Հայաստանին եւ քաղաքակիրթ աշխարհին կապող «Կեանքի ճանապարհը» փակելու օրինակով: