Բողոքի ակցիա՝ Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց
Ժողովրդի տարբեր խավերի մի խումբ ներկայացուցիչներ և ուսանողական խմբեր հանրահավաք են անցկացրել Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց և դատապարտել են կրոնական սրբությունները վիրավորելու ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագրի քայլը:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ուսանողական և հասարակական տարբեր խմբեր չորեքշաբթի օրը հավաքվել են Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց և վանկարկել են «Ֆրանսիա ամաչիր և վերջ տուր թշնամությանը», «Մակրոնը հանցանք է գործում, Արևմուտքն աջակցում է նրան», «Յուրաքանչյուր մուսուլմանի լռությունը դավաճանություն է Ղուրանի նկատմամբ» կարգախոսները։
Մյուս կարգախոսներն են եղել «Մահ Ամերիկային», «Ալլահ Աքբար՝ Մեծ է Աստված», «Պետք է դատապարտել հոգևոր և քաղաքական առաջնորդությանն ուղղված անարգանքը», «Ով ազնիվ առաջնորդ, մենք պատրաստ ենք»:
Այս կարգախոսներով ակցիայի մասնակիցներն իրենց զայրույթն ու ատելությունն են հայտնել ֆրանսիական հրատարակության անվայել քայլերի դեմ:
Հանրահավաքի մասնակիցներն իշխանություններին կոչ են արել օրինական և իրավական ճանապարհով հետամուտ լինել՝ իսլամական սրբությունները վիրավորողներին ու նրանց աջակիցներն պատասխանատվության ենթարկելու համար: