Իսլամական խորհրդարանի պատգամավորները դատապարտել են Ղուրանի սրբապղծումը
(last modified Wed, 25 Jan 2023 13:10:17 GMT )
Հունվար 25, 2023 16:40 Asia/Tehran
  • Իսլամական խորհրդարանի պատգամավորները դատապարտել են Ղուրանի սրբապղծումը

Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորները տարածել են հայտարարություն,որում դատապարտել են սուրբ Ղուրանի հանդեպ անարգանքը:

Մի շարք ծայրահեղական խմբավորումներ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց հրկիզել են Սուրբ Ղուրանը։ Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորները չորեքշաբթի օրը կայացած դռնբաց նիստում հայտարարել են, որ խոսքի ազատությանն աջակցելու կեղծ պատրվակով արևմտյան պետական ​​պաշտոնյաները թույլ են տալիս ծայրահեղական տարրերին ատելություն տարածել սրբավայրերի նկատմամբ և իրենց հասարակություններում արմատավորել իսլամատյացությունն ու իսլամաֆոբիան:

Պատգամավորների տարածած հայտարարության մեջ ասված է. «Սուրբ Ղուրանը աշխարհի ավելի քան երկու միլիարդ մուսուլմանների հավատքի աղբյուրն է  և ինչպե՞ս և իրավական ո՞ր դիրքից ելնելով է որևէ երկիր իրեն թույլ տալիս պղծել աշխարհի մուսուլմանների համոզմունքներն ու սրբությունները»: 

Խստորեն դատապարտելով Սուրբ Ղուրանի հանդեպ անարգանքը, որն արվել է Շվեդիայի պաշտոնական թույլտվությամբ, Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորները Իսլամական  համագործակցության կազմակերպությանը կոչ են արել  միջոցներ ձեռնարկել  աշխարհի մուսուլմանների սրբությունների դեմ կազմակերպված վիրավորական ու անարգալից քայլերին դիմակայելու համար: