Շվեդական էլիտաների արձագանքի և գործողությունների անհրաժեշտությունը Սուրբ Ղուրանը վիրավորելու դեմ
Շվեդիայում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային կցորդը խստորեն դատապարտել է այս երկրում Սուրբ Ղուրանի վիրավորանքը և կոչ է արել շվեդական վերնախավերին չլռել նման նողկալի և կործանարար պահվածքի դիմաց:
Մի շարք ծայրահեղական խմբավորումներ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց հրկիզել են Սուրբ Ղուրանը։
Շվեդիայում ԻԻՀ-ի մշակութային կցորդը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտում է Սուրբ Ղուրանի հանդեպ վիրավորանքը այս երկրում և հայտարարել.«Մենք ակնկալում ենք, որ շվեդական հասարակության և մշակույթի սոցիալական էլիտաները և համախոհները չլռեն նման նողկալի և կործանարար պահվածքի առջև, և կանխելով իսլամի կրոնին հետևողների հոգևոր իրավունքների կորուստը, կասեցնեն այդ գործընթացը, որը, վնասում է շվեդական հասարակության ընդհանուր և հավաքական շահերին և սպառնում է խաղաղությանը և համակեցությանը այս երկրում և նրա ազգային շահերին:
Շվեդիայի կառավարությունը երրորդ անգամ օրինական լիցենզիա է տվել իր երկրում Ղուրաններ այրելու համար: