Ամիր Աբդուլլահյանը ողջունում է Իրանի հետ բանակցությունները շարունակելու Նորվեգիայի պատրաստակամությունը
(last modified Tue, 28 Feb 2023 09:01:05 GMT )
Փետրվար 28, 2023 12:31 Asia/Tehran
  • Ամիր Աբդուլլահյանը ողջունում է Իրանի հետ բանակցությունները շարունակելու Նորվեգիայի պատրաստակամությունը

Իրանի արտգործնախարարը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև քաղաքական խորհրդակցությունները շարունակելու Նորվեգիայի պատրաստակամության կապակցությամբ և ողջունել երկկողմ բանակցությունների սկիզբը։

Իրանի ԱԳՆ մամլո վարչության հաղորդման համաձայն, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը երկուշաբթի օրը Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Անիկեն Ուիթֆելդի հետ հանդիպման ժամանակ մտքեր է փոխանակել փոխադարձ, տարածաշրջանային և միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Քննադատելով որոշ եվրոպական երկրների ոչ կառուցողական դիրքորոշումներն ու սխալ հաշվարկները՝ կապված Իրանում վերջին անկարգությունների հետ, Իրանի ԱԳ նախարարը հավելել է. «Երկխոսությունները կարող են լուծել թյուրիմացությունները»։
Ամիր Աբդոլլահյանը հայտնեց Իրանի տեսակետները ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ և ասաց. «Իրանը դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանն ուղղված ջանքերին, նաև դեմ է Ուկրաինայի պատերազմին և աջակցում է երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը, ընդգծելով Իսլամական Հանրապետության կարեւորությունն ու տարածաշրջանային դերը, անհրաժեշտ ու կարեւոր է որակել Իրանի ներկայությունն ու մասնակցությունը տարածաշրջանային նախաձեռնություններին։
Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Ժնև՝ մասնակցելու Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին և զինաթափման հարցերով համաժողովի տարեկան նիստին։
Երկուշաբթի օրը, Ամիր Աբդուլլահյանն իր նստավայրում հանդիպել է Ֆինլանդիայի, Բելգիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հետ հանդիպումը Ամիր Աբդուլլահյանի Ժնևում ներկայության  առաջին օրվա մյուս հանդիպումներն էին:
Իրանի արտաքին գործերի նախարարը նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստի գերագույն ժողովում բացատրեց Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները մարդու իրավունքների վերաբերյալ և հստակ հայտարարեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն շարունակել է իր գործունեությունը մարդու իրավունքների պարտավորությունների իրականացման ուղղությամբ  և պաշտպանում է Իրանի մեծ ժողովրդի իրավունքները: