«Գազպրոմ»-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ քննարկելու համագործակցության հեռանկարները
(last modified Tue, 28 Feb 2023 16:47:28 GMT )
Փետրվար 28, 2023 20:17 Asia/Tehran
  • «Գազպրոմ»-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ քննարկելու համագործակցության հեռանկարները

«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերն այսօր ժամանել է Իրանի մայրաքաղաք, որտեղ հանդիպել է Իրանի նավթի նախարարությունում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ։

Բացի դրանից, նախատեսվում է հանդիպում Իսլամական Հանրապետության նավթի նախարարության ղեկավար Ջավադ Օուջիի կամ նրա տեղակալներից մեկի հետ։ Այդ մասին  տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Որպես Միլլերի այցի հիմնական նպատակ իրանական լրատվամիջոցները նշում են Իրանի նավթագազային հատվածի հետ «Գազպրոմ»-ի համագործակցության ճանապարհային քարտեզի մշակումը։

«Գազպրոմ»-ի ղեկավարը նախօրյակին Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ քննարկել Է էներգետիկ համագործակցության հարցեր։ 2022 թ. հուլիսի 19-ին Իրանի ազգային նավթային ընկերությունը և «Գազպրոմ»-ը Թեհրանում ստորագրել են ռազմավարական համագործակցության հուշագիր։

Համաձայնագիրը ենթադրում է փոխգործակցության հնարավորությունների վերլուծություն, այդ թվում՝ հետևյալ ուղղություններով՝ Իրանում նավթագազային և նավթային հանքավայրերի շահագործում, բնական գազի և նավթամթերքի փոխանակման գործառնությունների իրականացում, հեղուկացված բնական գազի մեծ և փոքր տոննաժային նախագծերի իրականացում, մայր գազատարների կառուցում, գիտատեխնիկական և տեխնոլոգիական համագործակցություն։

Ավելի ուշ Իրանի նավթի փոխնախարար Ահմեդ Ասադզադեն հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստվում է Իրանի տարածքում սկսել նավթի վեց և գազի երկու հանքավայրերի շահագործումը:

Նա նշել է, որ «Գազպրոմ»-ն ունի իր գազն Իրանի տարածքով հարևան երկրներ փոխադրելու հեռանկարային հնարավորություն, այդ թվում՝ Պակիստան և Պարսից ծոցի երկրներ։ 2022 թ. նոյեմբերի սկզբին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ «Գազպրոմ»-ը մոտ ժամանակներս կհամաձայնեցնի Իրանում նախագծերի տեխնոլոգիական պարամետրերը և արդեն մինչև նոյեմբերի վերջը կարող է ստորագրել պայմանագրեր այդ նախագծերի շուրջ: