Պարենի Համաշխարհային ծրագրի աջակցությունը Աֆղանստանի 23 միլիոն քաղաքացիներին
(last modified Tue, 14 Mar 2023 07:33:12 GMT )
Մարտ 14, 2023 11:03 Asia/Tehran
  • Պարենի Համաշխարհային ծրագրի աջակցությունը Աֆղանստանի 23 միլիոն քաղաքացիներին

Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարել է Աֆղանստանի 23 միլիոն քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու մասին:

Tasnim լրատվական գործակալության հաղորդման համաձայն,  Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Twitter-ի իր էջում հայտարարել է. «Անցյալ տարի Աֆղանստանի 23 միլիոն քաղաքացիների, այդ թվում՝ 12 միլիոն աֆղան կանանց և աղջիկներին օգնությունը հնարավոր է դարձել որոշ երկրների և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ»:

ՄԱԿ-ի Մարդասիրական օգնության համակարգման գրասենյակը (OCHA) նույնպես հայտարարեց, որ Աֆղանստանը նոր տարին սկսել է ամենամեծ և ամենածանր հումանիտար ճգնաժամով։

ՄԱԿ-ի այս կառույցը հայտնել է, որ 20 միլիոն Աֆղանստանի քաղաքացիներ 2023 թվականին բախվել են սովի, իսկ վեց միլիոն մարդ՝ ծայրահեղ սովի։