Իրանի հյուսիս-արեւմուտքում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/iran-i195418-Իրանի_հյուսիս_արեւմուտքում_5_բալ_ուժգնությամբ_երկրաշարժ_է_տեղի_ունեցել
Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ քաղաքում, ներքին երկրային ալիքների (Ռիխտեր) սանդղակով հինգ բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 16, 2023 16:35 Asia/Tehran
  • Իրանի հյուսիս-արեւմուտքում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ քաղաքում, ներքին երկրային ալիքների (Ռիխտեր) սանդղակով հինգ բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Թեհրանի համալսարանի սեյսմոլոգիայի ինստիտուտի տվյալներով՝ Խոյի երկրաշարժը, որը զգացվել է նահանգի որոշ հատվածներում, հատկապես՝ Ուրմիա քաղաքում, տեղի է ունեցել հինգշաբթի ժամը 15։17-ին՝ 16 կիլոմետր խորության վրա։

Ավելի վաղ՝ հունվարի 28-ին, Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ քաղաքում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով երեք մարդ զոհվել, մոտ հազար մարդ վիրավորվել էր։