Աբդոլլահյան. Իրան-ՄԱԳԱՏԷ հարաբերություննեըը ճիշտ ուղու վրա են
https://parstoday.ir/hy/news/iran-i195456-Աբդոլլահյան._Իրան_ՄԱԳԱՏԷ_հարաբերություննեըը_ճիշտ_ուղու_վրա_են
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Իրան-ՄԱԳԱՏԷ հարաբերություննեըը ճիշտ ուղու վրա են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2023 07:53 Asia/Tehran
  • Աբդոլլահյան. Իրան-ՄԱԳԱՏԷ հարաբերություննեըը ճիշտ ուղու վրա են

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Իրան-ՄԱԳԱՏԷ հարաբերություննեըը ճիշտ ուղու վրա են:

Հեռախոսազրույցում, երկու պաշտոնյաները քննարկել են հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների վերջին վիճակը, և Իրան-ՄԱԳԱՏԷ համագործակցության հարցը:

Բորելն ընդգծել է Իրանի ու գործակալության միջև երաշխիքային խնդիրների կարգավորման վերաբերյալ կնքված վերջին համաձայնագրի գործադրման ընթացքն արագացնելու անհրաժեշտությունը:

Նախորդ շաբաթ, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի Թեհրան կատարած այցի ավարտին, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը և  գործակալությունը համաձայնության եկան երաշխիքային հարցերի կարգավորման շուրջ: Ըստ այդմ, Իրանը կամավոր կերպով թույլ կտա գործակալության տեսուչներին՝ անհրաժետության դեպքում ստուգումներ իրականացնել միջուկային համալիրներում, իսկ ստուգումների եղանակլը կհամաձայնեցվի կողմերի միջև տեխնիկական հանդիպումների ժամանակ: