Իրանում նավթի արտահանման ծավալը աճել է, հասնելով 2.65 մլն բարելի
https://parstoday.ir/hy/news/iran-i196212-Իրանում_նավթի_արտահանման_ծավալը_աճել_է_հասնելով_2.65_մլն_բարելի
Էներգետիկայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ Իրանի նավթի արդյունահանման ծավալը 2023թ առաջին երկու ամիսներին աճել է 20 հազար բարելով և հասել օրական 2 միլիոն 650 հազար բարելի։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 29, 2023 11:54 Asia/Tehran
  • Իրանում նավթի արտահանման ծավալը աճել է, հասնելով 2.65 մլն բարելի

Էներգետիկայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ Իրանի նավթի արդյունահանման ծավալը 2023թ առաջին երկու ամիսներին աճել է 20 հազար բարելով և հասել օրական 2 միլիոն 650 հազար բարելի։

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային շուկայի վերաբերյալ  վերջին ամենամսյա զեկույցում, Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտարարել է, որ ընթացիկ տարվա երկու ամիսներին ՕՊԵԿ-ի նավթի ընդհանուր արդյունահանման ծավալը կազմել է օրական 29 միլիոն 170 հազար  բարել։
Ըստ այս զեկույցի՝ փետրվարին ՕՊԵԿ-ի 8 անդամներ, այդ թվում՝ Իրանը, գրանցել են  արդյունահանման ծավալների աճ: 
Իրանում հում նավթի արդյունահանումը հունվարի համեմատ աճելով 20 հազար բարելով, փետրվարին հասել է օրական 2,65 մլն բարելի: 
Նույն ժամանակահատվածում աճել; են նաև Ալժիրի, Կոնգոյի, Հասարակածային Գվինեայի, Գաբոնի, Նիգերիայի, Սաուդյան Արաբիայի և Լիբիայի նավթի արդյունահանման ծավալները: