Պարսից ծոցում Իրանի նավթի արդյունահանումն ավելանում է
«Ռեսալաթ» նավթային հանքավայրի զարգացման ծրագրի գործադիրն ասել է. «Հորատման հարթակի տեղադրմամբ Ռեսալաթ նավթային հանքավայրի DP-R1 հարթակի մոտակայքում, որը գտնվում է Պարսից ծոցի Լավանի շրջանում, ևս մեկ քայլ է կատարվել այս ընկերության արտադրության ծավալների մեծացման ուղղությամբ»։
Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռեսալաթ նավթային հանքավայրի զարգացման նախագծի գործադիր տնօրեն՝ Փույա Մոառեֆին ասել է.«Ռեսալաթ նավթահանքի զարգացման և պահպանման պլանի առաջին փուլը, որի նպատակն է ավելացնել 11000 բարել հում նավթի արդյունահանումը, որը ներառում է նոր հորատանցքի կառուցում, մալուխի և խողովակների տեղադրում, ինչպես նաև R1 հարթակի արդիականացում և վերանորոգում, այնուհետև 4 նոր հորերի հորատում և վերահորատում երկու հարթակներում»:
Մոառեֆին ասել է. «Այս նախագծի մյուս մասերի առաջընթացին զուգահեռ՝ հորատման սարքի տեղադրմամբ և երկու նոր հորերի հորատմամբ և մեկ վերահորատմամբ, արտադրական նպատակների մի մասը ձկիրագործվի, իսկ մյուս նպատակն է՝ ավելացնել արտադրությունը՝ տեղադրելով նոր հարթակ և վերատեղադրել կայմը: