Մեկնարկել է Թեհրանի նավթի 27-րդ միջազգային ցուցահանդեսը
ԻԻՀ նավթի նախարարի և առաջին փոխնախագահի ներկայությամբ, Թեհրանում բացվել է Նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական 27-րդ միջազգային ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկա են 1500 տեղական ընկերություններ, որոնք ներկայացնում են իրենց հնարավորությունները:
Նավթի 27-րդ միջազգային ցուցահանդեսին ներկա են նաև 200 օտարերկրյա ընկերություններ 13 երկրներից՝ Ռուսաստանից, Չինաստանից, Բելառուսից, Գերմանիայից, Ավստրիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Օմանից և Թուրքիայից։
Նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական ոլորտի միջազգային ցուցահանդեսն Իրանում արդյունաբերական և առևտրային ոլորտի ամենախոշոր իրադարձությունն է, որն անցկացվում է ամեն տարի՝ տեղական և արտասահմանյան խոշոր ընկերությունների ներկայությամբ: