Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են խոշոր նախագծեր իրականացնել նավթագազային ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i199622-Իրանն_ու_Ռուսաստանը_պայմանավորվել_են_խոշոր_նախագծեր_իրականացնել_նավթագազային_ոլորտում
Նավթագազային ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը նոր փուլ է թևակոխել։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 17, 2023 12:23 Asia/Tehran
  • Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են խոշոր նախագծեր իրականացնել նավթագազային ոլորտում

Նավթագազային ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը նոր փուլ է թևակոխել։

Այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով նավթի նախարարի միջազգային հարցերով տեղակալ Ահմադ Ասադզադեին:

Ելույթ ունենալով նավթագազային ոլորտում աշխատող իրանական և ռուսական ընկերությունների միջև փորձագիտական մակարդակի առաջին նստաշրջանում, որը տեղի է ունեցել մայիսի 16-ին Թեհրանում, նա նշել է, որ խոշոր համատեղ նախագծեր են սահմանվել իրանական և ռուսական պետական ընկերությունների միջև:

Մայիսի 16-ին Իրանի նավթարդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտում կայացել են նավթագազային ոլորտի իրանական և ռուսական ընկերությունների B2B հանդիպումները:

Մայիսի 17-20-ը Թեհրանում կայանալիք «Իրանի նավթ, գազ և նավթաքիմիական» Iran Oil Show 2023 27-րդ միջազգային ցուցահանդեսին կմասնակցեն ռուսական «Made in Russia» ազգային բրենդի ներքո գործող 28 ընկերություններ: