Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն
https://parstoday.ir/hy/news/iran-i199864-Թեհրանում_Շվեյցարիայի_դեսպանը_կանչվել_է_արտաքին_գործերի_նախարարություն
Իրանի ներքին գործերի նկատմամբ Շվեյցարիայի միջամտողական դիրքորոշումներից հետո, Թեհրանում այդ երկրի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 21, 2023 17:00 Asia/Tehran
  • Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն

Իրանի ներքին գործերի նկատմամբ Շվեյցարիայի միջամտողական դիրքորոշումներից հետո, Թեհրանում այդ երկրի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն։

Իրանի ներքին գործերի նկատմամբ Շվեյցարիայի միջամտողական դիրքորոշումների և կեղծ դրոշով պատկերը վերահրապարակելու այս երկրի դեսպանատան ոչ ավանդական ու ոչ պրոֆեսիոնալ քայլի պատճառով, Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը կանչվել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։

Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանում Շվեյցարիայի դեսպան Նադին Լոզանոն այսօր (կիրակի) կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ և նրան է փոխանցվել ԻԻՀ դժգոհությունն ու բողոքը  միջամտողական քայլերի կապակցությամբ:

Շվեյցարիայի դեսպանին հայտնել են, որ նման արտասովոր գործողությունները չեն համապատասխանում Իրանի Իսլամական Հանրապետության և Շվեյցարիայի բարեկամական հարաբերություններին և պետք է շտկվեն։

Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը նույնպես ի պատասխան հայտարարեց, որ այդ մասին հնարավորինս շուտ կփոխանցի իր երկրին։