Հյուսիս-Հարավ միջանցքը. Իրանի եւ Թուրքմենստանի միջեւ տրանսպորտային համապարփակ փաստաթուղթ է մշակվում
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն ընդգծելով Աշխաբադի տարանցման համաձայնագրի ակտիվացումը և Սարխսի և Ինչեբորունի սահմաններին օրական 600 վագոնների երթևեկությունը , հայտնել է Իրանի և Թուրքմենստանի միջև տրանսպորտային համապարփակ փաստաթղթի մշակման մասին։
Մեհրդադ Բազրփաշը երեքշաբթի օրը Թեհրանում Թուրքմենստանի նախարարների կաբինետին կից տրանսպորտի և կապի գործակալության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշելով, որ երկու երկրները տրանսպորտային հարցերում շատ ընդհանրություններ ունեն, ասել է.-«Իրանի 13-րդ կառավարության քաղաքականությունն է՝ զարգացնել հարաբերությունները բոլոր հարեւանների, այդ թվում՝ Թուրքմենստանի հետ։
Բազրփաշը պարզաբանել է.-«Հաջորդ ամիս Թուրքմենստանում կայանալիք Իրանի և Թուրքմենստանի համատեղ տնտեսական հանձնաժողովում անդամ երկրները հետամուտ են լինելու Աշխաբադի տարանցման համաձայնագրի իրականացման և գործառնական փուլերին»։
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հավելել է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը ընդգծում է Թուրքմենստանի ավելի մեծ ներգրավվածությունը Հյուսիս-Հարավ միջանցքի շղթայի ամբողջացման գործում հատկապես Իրանի հարավում և Պարսից ծոցի ափամերձ տարածքում»:
Թուրքմենստանի «ժողովրդական նպատակահարմարության խորհրդի» ղեկավար Ղուրբանղոլի Բերդիմոհամեդովը և նրան ուղեկցող պատվիրակությունն այսօր՝ երեքշաբթի օրը, ժամանել են Թեհրան՝ հանդիպելու և զրուցելու Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքմենստանի տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի ղեկավար Մեհրդադ Բազրփաշը:
Վերջին 12 ամիսների ընթացքում լավ առաջընթաց է գրանցվել տարածաշրջանում միջազգային տրանսպորտային միջանցքների ընդլայնման ոլորտում, որոնց թվում տարածաշրջանի երկրներն ավելի մեծ ուշադրություն են դարձրել հյուսիսային և հարավային միջանցքներին։
Այս միջանցքի կարևորության պատճառը հյուսիսային բոլոր երկրներից, հատկապես Ռուսաստանից, դեպի հարավասիական երկրներ երկաթուղային, ճանապարհային և ծովային այս ճանապարհի անցումն է։Այս միջանցքը նաև հատում է Արևելք-Արևմուտք միջանցքը և ստեղծելով այս չորս միջազգային ճանապարհները՝ մեծացնում է բեռնափոխադրման համար ծովային գծերի հասանելիությունը։
Վերլուծաբանների կարծիքով, եթե Հյուսիս-Հարավ միջանցքը զարգանա, ապրանքների տեղափոխման հոսքն աշխարհում կփոխվի։ Հյուսիս-հարավ միջանցքի երկարությունը 5 հազար կիլոմետր է հայտարարվել, իսկ դրանից ապրանքներ տեղափոխելու տարողությունը տարեկան 14 մլն տոննա։