Իրանի երկաթուղային տրանզիտային ճանապարհն առաջին անգամ միացել է Եվրոպային
Միանե- Բոստանաբադ-Թավրիզ երկաթուղու շահագործմամբ՝ Իրանի երկաթուղային տարանցման ճանապարհն առաջին անգամ միացել է Եվրոպային:
Ջուլֆայի և այլ ցամաքային ու ջրային սահմանների միջոցով երկաթուղու միացումը Նախիջևանի, Երևանի և Թբիլիսիի երկաթուղիներին, կմեծացնի միջազգային փոխանակումները և ապրանքների արտահանումը Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա։
Միանե-Թավրիզ երկաթուղային գծի վրա գտնվող Բոստանաբադ-Խավարան երկաթուղային ուղու աշխատանքի մեկնարկը տրվել է այսօր, ԻԻՀ նախագահի ներկայությամբ:
Արարողության ժամանակ ունեցած ելույթում, անդրադառնալով ժողովրդի բարեկացությանը հատուկ ուշադրություն դարձնելու մասին ԻԻՀ առաջնորդի հորդորներին, Ռայիսին ասել է. «Ոյս երթուղին Արևելյան Ատրպատական նահանգի բնակիչների պահանջներից էր, որը կառավարության ջանքերով ավարտին հասցվեց 22-ամյա ընդմիջումից հետո»։
Ողջունելով Արևելյան Ատրպատականի ժողովրդի պահանջների բավարարմանն ուղղված կառավարության գործողություններն Իրանի նախագահը նշել է. «Այն, որ սուրբ Մաշհադ քաղաք ուխտագնացությունն ընտրվել է որպես այս երթուղու առաջին հանգրվան, և դրա ուղևորներն են սուրբ նահատակների ընտանիքները, սրբավայրի պաշտպանները, անվտանգության և առողջության պաշտպանները, ողջունելի է»:
Միանե-Թավրիզ երկաթուղու այս հատվածի գործարկմամբ, Թեհրան-Թավրիզ երթուղին կկրճատվի 114 կմ-ով: Կկրճատվի նաև ուղևորության ժամանբակը:
Բացի բնապահպանական առումով կարևորությունից, այս երկաթուղին կարևոր է նաև տնտեսական առումով: Այս նախագծի տարեկան եկամուտը կազմում է 3,2 հազար միլիարդ դոլար, որը ստացվում է տարանցմման արդյունքում:
Տտարանցման հզորության ավելացումը, որը կազմում է տարեկան 7 մլն տոննա բեռ և 2 մլն ուղևոր, այս երկաթուղային նախագծի մյուս առավելություններից է։
Բոստանաբադ-Խավարան երկաթուղում օգտագործվող բոլոր ռելսերն արտադրվել են Իրանում: